Հովհաննես Կյուրեղյան
Հովհաննես Կյուրեղյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1902 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | մարտի 1, 1984 (81 տարեկան) |
Մահվան վայր | Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Մասնագիտություն | ճարտարագետ, ճարտարապետ և լեռնագնաց |
Ohannés Gurekian Վիքիպահեստում |
Հովհաննես Կյուրեղյան (արևմտահայերեն՝ Յովհաննէս Կիւրեղեան, իտալ.՝ Giovanni Giorgiano. օգոստոսի 24, 1902, Կոստանդնուպոլիս - մարտի 1, 1984, Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), հայազգի ճարտարապետ, ճարտարագետ և լեռնագնաց։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վաղ շրջան և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1902 թվականի օգոստոսի 24-ին Կոստանդնուպոլսում, ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ Լևոն Կյուրեղյանի և Մարիամիկ Ազարյանի ընտանիքում։ 1907 թվականին ծնողների հետ գաղթել է Իտալիա, կարճ ժամանակ Հռոմում ապրելուց հետո տեղափոխվել Ազոլո։ Սովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան հայկական վարժարանում[1], որն ավարտելուց հետո հոր խորհրդով ընդունվել է Պադովայի համալսարանի ճարտարագիտական դպրոցը։ 1924 թվականին ավարտել է այն՝ ստանալով քաղաքացիական ճարտարագիտության մասնագետի որակավորում, ևս երկու տարի սովորելուց հետո էլ հիդրոինժեների որակավորում է ձեռք բերել (թեև այս վերջին մասնագիտությամբ երբեք չի աշխատել)։ Ուսումնառությունն ավարտելով՝ առանց ժամանակ կորցնելու աշխատանքի է անցել Թուրինում գործող ճարտարապետ Բալլատորե դի Ռոզանայի արվեստանոցում՝ նպատակ ունենալով որոշակի փորձ ձեռք բերել[2]։
Դոլոմիտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազոլոցի ճարտարագետ Բոլցոնի հետ կարճատև համագործակցությունից հետո Հովհաննեսը տեղափոխվել է Ֆրասենե Ագորդինո, որը 1922 թվականից նրան հայտնի էր որպես սովորական հանգստավայր։ Այստեղ, դոլոմիտների առեղծվածով գրավված, նա հաստատվեց որպես քաղաքացիական ճարտարագիտության մասնագետ։
Որպես լեռնագնացության նրբությունները սովորող՝ նա համարվել է իտալական ալպիական ակումբի Տրևիզոյի մասնաճյուղի անդամ և տեղափոխվելով Ֆրասենե՝ միացել է Ագորդոյի մասնաճյուղին։ Այստեղ նա հանդիպել է «Ալպինիզմի բևեռ» մականունով հայտնի Ատիլիո Տիսսիին, Ջովանի և Ալվիզե Անդրիկներին և Դոմենիկո Ռուդատիսին[3]։ 1929 թվականի օգոստոսի 25-ին նա, լինելով առաջինը, բարձրացել է Ագներ լեռան դեռևս չնվաճված գագաթը և հետագայում դրան տվել է «Տոռե Արմենա» (Հայկական աշտարակ) անունը[4]։
1932 թվականին նա նշանակվել է իտալական ալպյան ակումբի Ագորդոյի մասնաճյուղի հատուկ հանձնակատար[5], 1933-1946 թվականներին էլ եղել է դրա նախագահը։ 1935 թվականին նա, համագործակցելով Էտորե Կաստիլիոնիի հետ, կազմել է Իտալական Ալպերի ուղեցույցի բաժինը, որը վերաբերում էր Pale di San Martino- ի հարավային շղթային[6]։
Նա համարվում է Արևելյան Ալպերում ժամանակակից լեռնագնացության առաջամարտիկներից մեկը[7], և Ագներ լեռան ստորոտին՝ Մալգա Լոշում գտնվող ալպինիստական տնակը, հետմահու կոչվել է նրա անունով[8]։ Կյուրեղյանն իրեն նվիրել է Ֆրասենեում զբոսաշրջության խթանմանը, այնտեղ հիմնել է առաջին իտալական « Pro Loco » ասոցիացիան[9], իսկ 1933 թվականին դարձել է Բելունոյի զբոսաշրջության գավառային խորհրդի անդամ[10]։ [10] 1934 - 1946 թվականներին էլ, մասնագիտական գործունեությանը զուգահեռ, դասավանդել է Ագորդոյի հանքարդյունաբերության ինստիտուտում։
1936 թվականին Հովհաննեսն ամուսնացել է ֆրասենեցի Դինա Դելլա Լուչիա Դեիսի հետ (Ֆրասենեից)։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Արմենը, Մաննիկը և Հայկը։
Աշխատանքներ և կարևոր նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 -1939
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932 Ագորդո - հանրային հիվանդանոցի ընդլայնում և վերակառուցում
- 1934 Ֆրասենե - Պարոլարի վիլլան
- 1937 Մոնտե Պիանա - մարտադաշտերի զբոսաշրջային/պատմական հատակագծում
- 1938 Ագորդո - լեռնահանքային ինստիտուտի ընդլայնում և վերակառուցում
- 1939 Պիևե դի Լիվինալոնգո - Արաբբա համայնքի կարգավորիչ հատակագիծը
1940 - 1949
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1940 Լա Ստանգա - էլեկտրակայանի աշխատողների բանավանը
- 1941 Կաորիա - էլեկտրակայանը և այդ կայանի աշխատողների բանավանը
- 1943 Սավիներ դի Լաստե - էլեկտրակայանի առաջին մասնաբաժինը
- 1945 Կավիոլա - վերակառուցման պլանը
- 1949 Մարգերա - S.A.V.A. - Veneto Aluminum Society ընկերության աշխատողների երեք բնակշենքերի վերակառուցում
1950 - 1959
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 Passo Duran - իտալական լեռնագնացային ակումբի "Cesare Tomé" տնակի կառուցում
- 1950 Սավիներ դի Լաստե - էլեկտրակայանի երկրորդ մասնաբաժնի ընդլայնում
- 1950 Վոլտագո Ագորդինո - նախակրթարան
- 1951 Ագորդո - ամբարտակի վերահսկիչի շենք
- 1951 Ագորդո - տեղագրական հատակագիծ Edifici Masoch-ի համար
- 1952 Ֆալկադե - ձեռնարկության ծրագիր
- 1952 Ֆալկադե - քաղաքապետարանի շենքը
- 1952 Չիմե դ'Աուտա - իտալական լեռնագնացային Alpino ակումբի "Alvise Andrich" տնակը (նախագիծը չի իրագործվել)
- 1953 Ալլեգե - De Lorenzi վիլլան
- 1953 Արսիե - էլեկտրակայան և դրա վարչության ու հերթափոխային աշխատողների համար շինություն
- 1953 Ֆորտե Բուզո - ամբարտակի ղեկավար կենտրոնի համար շենք
- 1954 Մարգերա - S.A.V.A. - Veneto Aluminum Society ընկերության աշխատողների երկու բնակշենքերի կառուցում
- 1956 Ֆրասենե - եկեղեցի և զանգակատուն
- 1957 Քուերո - էլեկտրակայան և դրա աշխատողների համար շինություններ
- 1957 Ռեդիպուլիա - տրանսֆորմատորային ենթակայան և կից կառույցներ
- 1958 Ձևիո - էլեկտրակայան, ամբարտակի վերահսկման համար շինութիւն, արհեստանոց, աշխատողների բնակավշենքեր
- 1959 Սելվա դի Կադորե - քաղաքապոտարանը
1960 - 1969
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 Կոլլե Սանտա Լուչիա - քաղաքապետարան
- 1961 Մարգերա - Veneto Aluminum Society S.A.V.A. ընկերության գրասենյակների ընդլայնում և նորացում
- 1961 Լագո Սկեներ - ջրառի համակարգի ղեկավարմական կենտրոն
- 1961 Ֆրասենե - իտալական լեռնագնացային ակումբի Rifugio Scarpa տնակի կառուցում
- 1961 Գրոն - ծխական եկեղեցի
- 1962 Լապպակ (Սելվա դեի Մոլինի) - էլեկտրակայան
- 1962 Վալ Սկեներ - քարայրի մէջ ելեկտրոկայան եւ մուտք, ամբարտակի վերահսկման շինություն եւ հսկիչի կացարան
- 1964 Լոնգարոնե - ծխական եկեղեցու նախագիծ
- 1965 Ֆալկադե - գլխավոր կարգավորիչ պլան
- 1965 Սելվա դի Կադորե - Սբ. Ֆոսկա եկեղեցու հատակագծի պատրաստում
- 1966 Լիվինալոնգո - ընդհանուր կարգավորիչ պլան
- 1966 Լոնգարոնե - ծխական եկեղեցու հատակագիծ
- 1967 Սելվա դի Կադորե - արտադրական ծրագիր
- 1967 Մսկիկա (Լիբանո) - կրթական հիմնարկ (մրցութային)
- 1967 Ֆրասենե - նախակրթարան
- 1969 Ֆորկա Ռոսսա - իտալական լեռնագնացային ակումբի "Alvise Andrich" տնակի նախագիծ (չի իրագործվել)
- 1969 Վոլտագո - կառուցապատման կարգավորում
1970 - 1984
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970 Լոնգարոնե - հասարակական կենտրոն (չի իրագործվել)
- 1975 Թեհրան - Գառնի բնակելի համալիր (նախագիծ) (մրցութային)
Վերոնշյալներին կարելի է հավելել բազմաթիվ կրթօջախներ և անհատների առանձնատներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Collegio Armeno Moorat Raphaël, Venezia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Liberty Torinese
- ↑ Bepi Pellegrinon, "Attilio Tissi, quei giorni, quelle montagne", Nuovi Sentieri Editore, Grafiche Antiga 2000
- ↑ Bepi Pellegrinon, "Agner, Il Gigante di Pietra", Nuovi Sentieri Editore, Bologna 1983
- ↑ Giovanni Angelini, Bepi Pellegrinon, Piero Rossi, Ferdinando Tamis,"La Sezione Agordina 1868 - 1968", Sezione Agordina del CAI, Bologna 1968
- ↑ Ettore Castiglioni, Pale di San Martino, Gruppo dei Feruc, Alpi Feltrine, Guida dei Monti d’Italia, Club Alpino Italiano - Touring Club Italiano, Milano, 1935
- ↑ Mirco Gasparetto, Montagne di Marca, L'alpinismo dei pionieri a Treviso, Nuovi Sentieri Editore, Belluno 2002
- ↑ Club Alpino Italiano, discorso del Presidente della Sezione Agordina, "Ohannés Gurekian, Un armeno dall’Ararat alle Dolomiti", 28 luglio 1985.
- ↑ "Battaglione Val Cordevole", Agordo, 17 Agosto 1930
- ↑ R.Prefettura di Belluno – nº1483 in data 21 Luglio 1933
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fondazione Architettura Belluno Dolomiti - Fulvio Bona, Tommaso Del Zenero, Sara Gnech, Ohannés Gurekian, L'ingegneria, L'architettura, L'Urbanistica, Istituto Bellunese di Ricerche Sociali e Culturali, ISBN 978-88-98941-27-8, Godega S.Urbano, 2021.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հովհաննես Կյուրեղյան կատեգորիայում։ |